ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԳՈՐԾԱՐԱՆ
2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը, որը հնարավորություն է տալիս ավելացնել արտադրանքի ծավալները և բավարարել Ջերմուկի տարեցտարի աճող պահանջարկը՝ թե Հայաստանում, և թե արտերկրում: «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և աղբյուրի ջրերի բարձր որակի ապացույցն է եվրոպական, ամերիկյան և ԱՊՀ երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում ձեռք բերած բազմաթիվ մրցանակներն ու պատվոգրերը: «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը միակ հայկական ընկերությունն է, որն ունի Եվրամիության վկայական, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Եվրամիության երկրներ: Այսօր «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և բնական աղբյուրի ջրերը արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, Իսրայել և շատ այլ երկրներ: