ՄԵՐ ԱՐՏԱԴՐԱՆՔԸ
«ՋԵՐՄՈՒԿ» ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ
- Պոլիմերային շիշ 033L | 0.5L | 1L | 1.5L
- Ապակյա շիշ 0.33L|0.5L
- Մետաղյա տարա 033L | 0.5L
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ջերմուկը» ապրանքանիշը Հայաստանյան շուկայում առաջատարն է հանքային ջրերի շարքում: Այն «Ջերմուկ» հանքավայրի յուրահատուկ, միջին հանքայնացված ստորերկրյա հանքային բնական ջուր է, որն օժտված է արտակարգ համով և բնական հանքանյութերով:
«Ջերմուկ» հանքային ջուրը պարունակում է արժեքավոր հանքային աղեր և միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: «Ջերմուկ» բնական հանքային ջուրը կատարյալ է ամենօրյա սպառման համար:
«Ջերմուկ» բնական հանքային ջրի առանձնահատուկ քիմիական բաղադրությունը, հազվագյուտ հանքային նյութերի և կենսաբանական ակտիվ տարրերի առկայությունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: «Ջերմուկ» հանքային ջուրը նպաստում է տարբեր տեսակի հիվանդությունների բուժմանը և կանխարգելմանը, ինչպես ներքին՝ խմելու, այնպես էլ արտաքին օգտագործման միջոցով:
Հատկանշական է, որ հորատանցքերում, երկրի մակերևույթ դուրս գալու պահին «Ջերմուկ» հանքային ջրի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 55°C:
«Ջերմուկի» շշալցումը կատարվում է անմիջապես հանքային ջրի՝ 1965 թվականին հորատված IV –k հորատանցքին մոտ , ինչի շնորհիվ հանքային ջուրը պահպանում է իր բոլոր բնական հատկությունները, առանձնահատուկ և նուրբ համը` մնալով էկոլոգիապես մաքուր:
«Ջերմուկ» հանքային ջրի առանձահատկություններից է նաև այն, որ շշալցման գործընթացում ջուրը հագեցվում է հանքային ջրի հորատանցքից ստացվող բնական գազով:
Իր քիմիական հատկություններով «Ջերմուկ» բնական հանքային ջուրը նման է Ժելեզնովոդսկի և Կառլովի Վառի հանքային ջրերին, բայց չունի իրեն հավասարը՝ օրգանոլեպտիկ ցուցանիշների շնորհիվ:









Previous image
Next image
«ՋԵՐՄՈՒԿ ՄԻԼԵՆԻՈՒՄ» ԹՈՒՅԼ ՀԱՆՔԱՅՆԱՑՎԱԾ ԸՄՊԵԼԻՔ
Պոլիմերային շիշ 0.5L | 1L
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ջերմուկ Միլենիում»` թույլ գազավորած և թույլ հանքայնացված ոչ ալկոհոլային ըմպելիք: Այն առանձնանում է իր եզակի բաղադրությամբ, օրգանիզմին անհրաժեշտ տարատեսակ առողջարար հանքային նյութերի և միկրոտարրերի առկայությամբ:
«Ջերմուկ Միլենիումը» էկոլոգիապես մաքուր է, ունի յուրահատուկ համ և փափկություն: Այն հարմար է ամենօրյա օգտագործման համար՝ և որպես խմելու ջուր, և բուժական նպատակներով:
«Ջերմուկ Միլենիում» ըմպելիքը ստացվում է Ջերմուկի տեղանքի IV – k հորատանցքի «Ջերմուկ» հանքային և թիվ 1 աղբյուրի «Բյուրեղ» խմելու ջրերի խառնուրդից:



Previous image
Next image
«ՋԵՐՄՈՒԿ ԿԻՏՐՈՆԻ ՀԱՄՈՎ» ԳԱԶԱՎՈՐՎԱԾ ԸՄՊԵԼԻՔ
- Պոլիմերային շիշ 0.5 L | 1 L
- Մետաղյա տարա 0.33 L
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ
«Ջերմուկ կիտրոնի համով»՝ յուրահատուկ համով օժտված «Ջերմուկ» գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիք կիտրոնի համով:
«Ջերմուկ կիտրոնի համով» ըմպելիքը ստացվում է Ջերմուկի տեղանքի IV – k հորատանցքի «Ջերմուկ» հանքային և թիվ 1 աղբյուրի «Բյուրեղ» խմելու ջրերի խառնուրդից՝ որին ավելացվում է կիտրոնի բնական բուրավետ նյութ:
«Ջերմուկ կիտրոնի համով» ոչ ալկոհոլային ըմպելիքը նախատեսված է որպես բնական զովացուցիչ ըմպելիք և հիանալի կերպով հագեցնում է ծարավը:




Previous image
Next image