
ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1951
Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189 թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Դրա վառ ապացույցն են տեղանքին մոտ ջրավազանները, որոնք կառուցվել են միջին դարերում և, ապա, վերակառուցվել 1860 թ.:

1999
Աշոտ Արսենյանի կողմից հիմնադրվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նոր, ժամանակակից գործարանը: Կառուցված լինելով հանքային ջրի հորատանցքին մոտ և հագեցած լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով, շշալցվեց եվրոպական չափանիշներին համապատասխան հանքային ջուր:
ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐԵԼ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐԸ
ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ







ՄԵՐ ՄԱՍԻՆ
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը ՀԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՋՈՒՐ արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունն իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ հանքային բուժիչ-սեղանի ջրի և ԲՅՈՒՐԵՂ աղբյուրի բնական ջրի արդյունահանում և շշալցնում: Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը սկսվել է դեռևս 1951 թվականից:


ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ
ԶԱՐԳԱՑՆԵԼ ԿԱՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ: Բիզնեսի ղեկավարումը նույնքան կարևոր է մեզ համար, որքան դրանից ստացած արդյունքը: Մենք միավորում ենք մեր արժեքներն ու առաքելությունը մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում` ռազմավարություն և պլանավորում, վերլուծություն և որոշումների կայացում, աշխատակիցների գնահատում և արժևորում: Մեր առաքելությունը և արժեքները արտացոլում են մեր գործունեությունը և գործելաձևը: Մեր նշանաբանն է «Ճանապարհ միայն առաջ»: Մենք հպարտ ենք մեր Անցյալով: Մենք չենք կարող անել ամեն ինչ, սակայն մենք կարող ենք փոխել Այս Օրը: Եվ մենք ակնկալում ենք նոր մարտահրավերներ և հնարավորություններ Ապագայում:
ԱՐԺԵՔՆԵՐ
ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ. Մենք ցուցաբերում ենք հաջողության հասնելու ձգտում բիզնեսի ցանկացած ոլորտում։ ՍՏԵՂԾԵԼ ՈՐԱԿՅԱԼԸ Մենք ստեղծում ենք որակյալը` հասկանալով և բավարարելով շուկայի/սպառողների նախասիրություններն և պահանջները: ԻՆՉ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ։ ՆԵՐԴՆԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀՈԳԻ ԵՎ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ Մենք հավատացած ենք, որ այն ամենում, ինչ անում ես պետք է ներդնել ստեղծագործ հոգի և խանդավառություն, որի արդյունքում նորամուծությունները, անդադար ու շարունակական կատարելագործումը դարձել են մեր ընկերության մշտական ուղեկիցները: ԱՐԺԵՎՈՐԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ Մենք գնահատում և արժևորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ձգտումներ: Մենք կառուցում ենք նրանց հետ փոխշահավետ հարաբերություններ և դառնում գործընկերներ:
