ՊՐԵՖՈՐՄԱ
ՊԷՏՖ նախակաղապարների արտադրություն և BRC սերտիֆիկացում
«Ջերմուկ Գրուպ» -ը ապահովում է փաթեթավորման բարձր որակ և անվտանգություն՝ արտադրելով ՊԷՏՖ նախակաղապարներ 2011 թվականից BRC Global Standard for Packaging Materials ստանդարտով սերտիֆիկացված արտադրամասում։
BRC սերտիֆիկացումը հաստատում է համապատասխանությունը սննդային փաթեթավորման անվտանգության, հիգիենայի, որակի կառավարման և հետագծելիության միջազգային պահանջներին։
Արտադրությունում կիրառվում է սննդային որակի բարձրորակ ՊԷՏՖ հումք և ժամանակակից ներարկման տեխնոլոգիաներ։
Արտադրանքի տեսականի
Մենք արտադրում ենք ՊԷՏՖ նախակաղապարներ հանքային ջրի, աղբյուրի ջրի և այլ ըմպելիքների համար։
Հիմնական բնութագրեր՝
- Պարանոցի ստանդարտ՝ PCO 1881
- Քաշեր՝ 16․16 գ, 20․12 գ, 23․67 գ, 28 գ, 32.24 գ, 35.14 գ, 38.51 գ, 50 գ
- Գազավորված և ոչ գազավորված ըմպելիքների համար
- Բարձր ամրություն և թափանցիկություն
(Ըստ պատվերի՝ անհատական լուծումներ)
Որակի վերահսկում և հետագծելիություն
Իրականացվում է հումքի վերահսկում, գործընթացի մշտադիտարկում, փորձարկումներ և խմբաքանակների հետագծելիություն։
Կատարվում են պարբերական ներքին աուդիտներ։
Մատակարարում և համագործակցություն
ՊԷՏՖ նախակաղապարները կիրառվում են «Ջերմուկ Գրուպ»-ում և մատակարարվում գործընկերներին։
Ինչու ընտրել «Ջերմուկ գրուպ»—ի ՊԷՏՖ նախակաղապարները
- BRC սերտիֆիկացում 2011 թվականից — համապատասխանություն միջազգային փաթեթավորման ստանդարտներին
- Սննդային որակի հումք — անվտանգություն ըմպելիքների փաթեթավորման համար
- Լայն տեսականի — տարբեր քաշեր և PCO 1881 պարանոցի ստանդարտ
- Հուսալի որակի վերահսկում — ամբողջական հետագծելիություն և մշտական հսկողություն