Jermuk Group

ՊՐԵՖՈՐՄԱ

ՊԷՏՖ նախակաղապարների արտադրություն և BRC սերտիֆիկացում

«Ջերմուկ Գրուպ» -ը ապահովում է փաթեթավորման բարձր որակ և անվտանգություն՝ արտադրելով ՊԷՏՖ նախակաղապարներ 2011 թվականից BRC Global Standard for Packaging Materials ստանդարտով սերտիֆիկացված արտադրամասում։

BRC սերտիֆիկացումը հաստատում է համապատասխանությունը սննդային փաթեթավորման անվտանգության, հիգիենայի, որակի կառավարման և հետագծելիության միջազգային պահանջներին։

Արտադրությունում կիրառվում է սննդային որակի բարձրորակ ՊԷՏՖ հումք և ժամանակակից ներարկման տեխնոլոգիաներ։

Արտադրանքի տեսականի

 

Մենք արտադրում ենք ՊԷՏՖ նախակաղապարներ հանքային ջրի, աղբյուրի ջրի և այլ ըմպելիքների համար։

Հիմնական բնութագրեր՝

 
  • Պարանոցի ստանդարտ՝ PCO 1881
  • Քաշեր՝ 16․16 գ, 20․12 գ, 23․67 գ, 28 գ, 32.24 գ, 35.14 գ, 38.51 գ, 50 գ
  • Գազավորված և ոչ գազավորված ըմպելիքների համար
  • Բարձր ամրություն և թափանցիկություն

(Ըստ պատվերի՝ անհատական լուծումներ)

Որակի վերահսկում և հետագծելիություն

 

Իրականացվում է հումքի վերահսկում, գործընթացի մշտադիտարկում, փորձարկումներ և խմբաքանակների հետագծելիություն։

Կատարվում են պարբերական ներքին աուդիտներ։

Մատակարարում և համագործակցություն

 

ՊԷՏՖ նախակաղապարները կիրառվում են «Ջերմուկ Գրուպ»-ում և մատակարարվում գործընկերներին։

Ինչու ընտրել «Ջերմուկ գրուպ»—ի ՊԷՏՖ նախակաղապարները

 
  • BRC սերտիֆիկացում 2011 թվականից — համապատասխանություն միջազգային փաթեթավորման ստանդարտներին
  • Սննդային որակի հումք — անվտանգություն ըմպելիքների փաթեթավորման համար
  • Լայն տեսականի — տարբեր քաշեր և PCO 1881 պարանոցի ստանդարտ
  • Հուսալի որակի վերահսկում — ամբողջական հետագծելիություն և մշտական հսկողություն