ՄԵՐԱՐՏԱԴՐԱՆՔԸ

«ԲՅՈՒՐԵՂ» ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ԲՆԱԿԱՆ ՋՈՒՐ

Պոլիմերային շիշ

Ապակյա շիշ

0.33 լ | 0.5 լ | 1 լ | 1.5 լ | 3 լ | 5 լ

0.33 լ | 0.5 լ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄ

Ինքնուրույն աղբյուրից սնվող «Բյուրեղ» աղբյուրի քաղցրահամ ջուրը սկիզբ է առնում Ջերմուկի լեռների սառնորակ և էկոլոգիապես մաքուր աղբյուրներից:

«Բյուրեղի» շշալցումն իրականացվում է «Ջերմուկ գրուպ» ընկերության` նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գործարանում: Այստեղ ջուրն անցնում է բազմաստիճան զտում. ուլտրամանուշակագույն ճառագայթումը համատեղվում է թաղանթային զտման հետ՝ պահպանելով ջրի օգտակար բոլոր հատկությունները և ապահովելով գերազանց որակ:

«Բյուրեղ» աղբյուրի ջուրն առանձնանում է մանրէաբանական կատարյալ մաքրությամբ և փափկությամբ՝ լիովին համապատասխանելով իր անվանմանը:

«Բյուրեղ» աղբյուրի ջրի որակը մշտապես վերահսկվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության գերժամանակակից լաբորատորիայի կողմից, որը հագեցած է եվրոպական հայտնի ընկերությունների բարձր տեխնոլոգիական սարքավորումներով:

Բնության և նորագույն տեխնոլոգիաների գերազանց համադրության շնորհիվ՝ այսօր «Ջերմուկ գրուպի» արտադրանքն առաջատարն է հայկական շուկայում և մեծ պահանջարկ է վայելում արտերկրում:

«ԲՅՈՒՐԵՂ ՄԱՆԿԱԿԱՆ» ԱՂԲՅՈՒՐԻ ԲՆԱԿԱՆ ՋՈՒՐ

Պոլիմերային շիշ

0.33 լ | 0.33 լ | 0.5 լ | 0.5 լ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄ

Ինքնուրույն աղբյուրից սնվող «Բյուրեղ մանկական» աղբյուրի խմելու բնական չգազավորած ջուրը պարունակում է բոլոր հիմնական կենսաբանական մակրո- և միկրոտարրերը, որոնք այնքան անհրաժեշտ են մանուկների բնականոն աճի և զարգացման համար:

«Բյուրեղ մանկական» բնական աղբյուրի ջուրը կարող է օգտագործվել որպես իդեալական մանկական խմելու ջուր, ինչպես նաև ցանկացած տեսակի մանկական կերերի պատրաստման համար: «Բյուրեղ մանկական» ջրում հիանալի լուծվում են մանկական չոր խառնուրդներն ու շիլաները:

«Բյուրեղ մանկական» բնական աղբյուրի ջուրը ներկայացված է սպառողին պոլիմերային հարմար շշերով, որոնք կարելի է օգտագործել տանը, դպրոցում, հանգստանալիս, ճանապարհորդելիս և ցանկացած այլ իրավիճակում:

«Բյուրեղ մանկական» ջրի պիտանիության ժամկետն ընդամենը 6 ամիս է: Դա նշանակում է, որ երեխաներին մշտապես հասանելի է թարմ և բյուրեղյա մաքրությամբ խմելու ջուր:

«ԲՅՈՒՐԵՂ ՍՊՈՐՏ» ԱՂԲՅՈՒՐԻ ԲՆԱԿԱՆ ՋՈՒՐ

Պոլիմերային շիշ

0.33 լ | 0.5 լ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄ

Բյուրեղյա մաքրությամբ «Բյուրեղ սպորտ» աղբյուրի ջուրը սկիզբ առնելով Ջերմուկի լեռների սառնորակ և էկոլոգիապես մաքուր աղբյուրներից և արտադրության ընթացքում անցնելով բազմաստիճան զտում, աչքի է ընկնում առանձնահատուկ մանրէաբանական մաքրությամբ և փափկությամբ: Ինքնուրույն աղբյուրից բխող «Բյուրեղ սպորտ» աղբյուրի ջուրը պարունակում է այն անհրաժեշտ կենսաբանական մակրո և միկրո տարրերը, որոնք կարևոր են սպորտով զբաղվող յուրաքանչյուր մարդու օրգանիզմի համար։

«ՋԵՐՄՈՒԿ ՄԱՈՒՆԹԻՆ» ԱՂԲՅՈՒՐԻ ԽՄԵԼՈՒ ԲՆԱԿԱՆ ՋՈՒՐ

Պոլիմերային շիշ

Ապակյա շիշ

ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀԱՆՔԱՅԻՆ ԿԱԶՄ

Ինքնուրույն աղբյուրից սնվող «Ջերմուկ Մաունթին» աղբյուրի քաղցրահամ ջուրը սկիզբ է առնում Ջերմուկի լեռների սառնորակ և էկոլոգիապես մաքուր աղբյուրներից:

«Ջերմուկ Մաունթինի» շշալցումն իրականացվում է «Ջերմուկ գրուպ» ընկերության` նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գործարանում: Այստեղ ջուրն անցնում է բազմաստիճան զտում. ուլտրամանուշակագույն ճառագայթումը համատեղվում է թաղանթային զտման հետ՝ պահպանելով ջրի օգտակար բոլոր հատկությունները և ապահովելով գերազանց որակ:

«Ջերմուկ Մաունթին» աղբյուրի ջուրն առանձնանում է մանրէաբանական կատարյալ մաքրությամբ և փափկությամբ:

«Ջերմուկ Մաունթին» աղբյուրի ջրի որակը մշտապես վերահսկվում է «Ջերմուկ Գրուպ» ընկերության գերժամանակակից լաբորատորիայի կողմից, որը հագեցած է եվրոպական հայտնի ընկերությունների բարձր տեխնոլոգիական սարքավորումներով:

Բնության և նորագույն տեխնոլոգիաների գերազանց համադրության շնորհիվ՝ այսօր «Ջերմուկ գրուպի» արտադրանքն առաջատարն է հայկական շուկայում և մեծ պահանջարկ է վայելում արտերկրում: