ՄԵՐ
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

1951

 

Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189 թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Դրա վառ ապացույցն են տեղանքին մոտ ջրավազանները, որոնք կառուցվել են միջին դարերում և, ապա, վերակառուցվել 1860 թ.:

Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը սկսվել է 1951 թվականից: Իր օգտակար հատկությունների և արտակարգ համի շնորհիվ՝ Ջերմուկը կարճ ժամանակ անց պահանջված Է դարձել Հայաստանում և ողջ Խորհրդային Միությունում:

1999

Աշոտ Արսենյանի կողմից հիմնադրվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նոր, ժամանակակից գործարանը: Կառուցված լինելով հանքային ջրի հորատանցքին մոտ և հագեցած լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով, շշալցվեց եվրոպական չափանիշներին համապատասխան հանքային ջուր:

2002

Սկիզբ դրվեց Ջերմուկ հանքային ջրերի արտահանմանը դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄԷ, Եվրոպա և ԱՄՆ։

2016

2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը Ջերմուկ քաղաքում: Նոր գործարանը գտնվում է հանքային ջրի հորատանցքին մոտ, ինչի շնորհիվ հանքային ջուրը պահպանում է իր բոլոր օգտակար հատկությունները, առանձնահատուկ և նուրբ համը` մնալով էկոլոգիապես մաքուր:

Նոր գործարանը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ամբողջովին ավտոմատացված է: Այս գործարանի շնորհիվ հնարավոր դարձավ կտրուկ մեծացնել շշալցվող ջրի ծավալները և բավարարել հատկապես արտահանման աճող պահանջարկը: