"Ունենալ նվիրում այն ամենում, ինչ անում ենք. ահա մեր ընկերության հաջողության գրավականը: Արթնանալով ամեն առավոտ` պետք է ցանկանաք գնալ աշխատավայր և ներդնել խանդավառություն արված գործի յուրաքաչյուր մասնիկի մեջ: Լինել հաջողակ աշխատանքում և գրանցել վերելքներ, նշանակում է սիրել այն, ինչ անում ես: Անհնար է կեղծել նվիրումը և հավատարմությունը գործին"

Պրն ԱՇՈՏ ԱՐՍԵՆՅԱՆ

(«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ՓԲԸ ՆԱԽԱԳԱՀ)

ՄԵՐ ՄԱՍԻՆ

ՄԵՐ ՄԱՍԻՆ

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը ՀԱՆՔԱՅԻՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՋՈՒՐ արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում:

Ընկերությունն իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ հանքային բուժիչ-սեղանի ջրի և ԲՅՈՒՐԵՂ աղբյուրի բնական ջրի արդյունահանում և շշալցնում: Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը սկսվել է դեռևս 1951 թվականից:

Mission

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

ԶԱՐԳԱՑՆԵԼ ԿԱՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՊՐԱՆՔԱՆԻՇՆԵՐ:

Բիզնեսի ղեկավարումը նույնքան կարևոր է մեզ համար, որքան դրանից ստացած արդյունքը: Մենք միավորում ենք մեր արժեքներն ու առաքելությունը մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում` ռազմավարություն և պլանավորում, վերլուծություն և որոշումների կայացում, աշխատակիցների գնահատում և արժևորում:
Մեր առաքելությունը և արժեքները արտացոլում են մեր գործունեությունը և գործելաձևը:
Մեր նշանաբանն է «Ճանապարհ միայն առաջ»:
Մենք հպարտ ենք մեր Անցյալով:
Մենք չենք կարող անել ամեն ինչ, սակայն մենք կարող ենք փոխել Այս Օրը: Եվ մենք ակնկալում ենք նոր մարտահրավերներ և հնարավորություններ Ապագայում:

ԱՐԺԵՔՆԵՐ

ԱՐԺԵՔՆԵՐ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ.
Մենք ցուցաբերում ենք հաջողության հասնելու ձգտում բիզնեսի ցանկացած ոլորտում։

ՍՏԵՂԾԵԼ ՈՐԱԿՅԱԼԸ
Մենք ստեղծում ենք որակյալը` հասկանալով և բավարարելով շուկայի/սպառողների նախասիրություններն և պահանջները:
ԻՆՉ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ։
ՆԵՐԴՆԵԼ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀՈԳԻ ԵՎ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ
Մենք հավատացած ենք, որ այն ամենում, ինչ անում ես պետք է ներդնել ստեղծագործ հոգի և խանդավառություն, որի արդյունքում նորամուծությունները, անդադար ու
շարունակական կատարելագործումը դարձել են մեր ընկերության մշտական ուղեկիցները:
ԱՐԺԵՎՈՐԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ
Մենք գնահատում և արժևորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ձգտումներ: Մենք կառուցում ենք նրանց հետ փոխշահավետ հարաբերություններ և դառնում
գործընկերներ: