ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՐԺԵՔՆԵՐ

Ունենալ նվիրում այն ամենում, ինչ անում ենք. ահա մեր ընկերության հաջողության գրավականը: Արթնանալով ամեն առավոտ` պետք է ցանկանաք գնալ աշխատավայր և ներդնել խանդավառություն արված գործի յուրաքաչյուր մասնիկի մեջ: Լինել հաջողակ աշխատանքում և գրանցել վերելքներ, նշանակում է սիրել այն, ինչ անում ես: Անհնար է կեղծել նվիրումը և հավատարմությունը գործին

ՊՐՆ ԱՐՍԵՆՅԱՆ

Բիզնեսի ղեկավարումը նույնքան կարևոր է մեզ համար, որքան դրանից ստացած արդյունքը: Մենք միավորում ենք մեր արժեքներն ու առաքելությունը մեր գործունեության յուրաքանչյուր ոլորտում` ռազմավարություն և պլանավորում, վերլուծություն և որոշումների կայացում, աշխատակիցների գնահատում և արժևորում: Մեր առաքելությունը և արժեքները արտացոլում են մեր գործունեությունը և գործելաձևը: Մեր նշանաբանն է «Ճանապարհ միայն առաջ»: Մենք հպարտ ենք մեր Անցյալով: Մենք չենք կարող անել ամեն ինչ, սակայն մենք կարող ենք փոխել Այս Օրը: Եվ մենք ակնկալում ենք նոր մարտահրավերներ և հնարավորություններ Ապագայում:

Առաքելություն

ԶԱՐԳԱՑՆԵԼ ԿԱՅՈՒՆ, ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ ԲԻԶՆԵՍ ԵՎ ԱՌԱՋԱՏԱՐ ԱՊՐԱՆՔԱՆՇԱՆՆԵՐ:

Արժեքներ

ՀԱՋՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՆԵԼՈՒ ՁԳՏՈՒՄ. Մենք ցուցաբերում ենք հաջողության հասնելու ձգտում բիզնեսի ցանկացած ոլորտում։

ՍՏԵՂԾԵԼ ՈՐԱԿՅԱԼԸ. Մենք ստեղծում ենք որակյալը` հասկանալով և բավարարելով շուկայի/սպառողների նախասիրություններն և պահանջներն – ԻՆՉ ՄԵՆՔ ԱՆՈՒՄ ԵՆՔ, ԱՆՈՒՄ ԵՆՔ ԼԱՎ։

ՆԵՐԴՆԵԼՈՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾ ՀՈԳԻ ԵՎ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅՈՒՆ ԱՄԵՆ ԻՆՉՈՒՄ. Մենք հավատացած ենք, որ այն ամենում, ինչ անում ես պետք է ներդնել ստեղծագործ հոգի և խանդավառություն, որի արդյունքում նորամուծությունները, անդադար ու շարունակական կատարելագործումը դարձել են մեր ընկերության մշտական ուղեկիցները:

ԱՐԺԵՎՈՐԵԼ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ. Մենք գնահատում և արժևորում ենք բոլոր այն մարդկանց, ովքեր ունեն ձգտումներ: Մենք կառուցում ենք նրանց հետ փոխշահավետ հարաբերություններ և դառնում գործընկերներ: