ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔ

ՋԵՐՄՈՒԿ ՔԱՂԱՔԸ, ՈՐԸ ԿՈՉՎՈՒՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՐԳԱՐՏԵ ՀԱՆԳՍՏԱՎԱՅՐ, ԳՏՆՎՈՒՄ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՆՏԱՌԱՇԱՏ ԼԵՌՆԵՐԻ ԳՐԿՈՒՄ` ԾՈՎԻ ՄԱԿԵՐԵՎՈՒՅԹԻՑ 2080 Մ ԲԱՐՁՐՈՒԹՅԱՆ ՎՐԱ ԵՎ ԲԱԺԱՆՎՈՒՄ Է ԵՐԿՈՒ ՄԱՍԻ՝ ԱՐՓԱ ԳԵՏԻ ԳԵՂԱՏԵՍԻԼ ԿԻՐՃՈՎ

map

Ջերմուկը առողջարանային քաղաք է, որը գտնվում է Արփա գետի ակունքի շրջանում՝ Երևանից 173 կմ հեռավորության վրա: Կլիման լեռնային է. ամառը՝ զով, ձմեռը` ձյունառատ, սակայն՝ մեղմ ու արևոտ: Ջերմուկի բուժական հիմնական գործոններն են բարենպաստ կլիման ու բարձրորակ հանքային ջուրը։

Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189 թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Դրա վառ ապացույցն են ջրավազանները, որոնք կառուցվել են Հայաստանի միջին դարերում և, ապա, վերակառուցվել 1860 թ.:

Ջերմուկ հանքային ջրի զարմանահրաշ զորության մասին հյուսվել են լեգենդներ. դրանցից մեկը պատմում է մեզ հետևյալի մասին: Շատ տարիներ առաջ, երբ մարդու ապրուստի հիմնական միջոցը որսորդությունն էր, փորձառու որսորդներից մեկը վիրավորում է մի երիտասարդ եղնիկի: Գործադրելով մեծ ջանքեր և խուսափելով որսորդի հերթական նետահարումից` եղնիկը հասնում է հանքային ջրի ավազանին և ուժասպառ եղած նետվում պղպջակներով լի ջրի մեջ ... և այ քեզ հրաշք, քիչ անց եղնիկը ջրից դուրս է գալիս բոլորովին առողջ և ապաքինված և անհետանում անտառի խորքը:

Տեսնելով հանքային ջրի հրաշագործ զորությունը` որսորդը ապշահար է լինում և այդօրվանից տարածվում է «Ջերմուկ» ջրի համբավն աշխարհում, իսկ ջրի բուժիչ հատկությունները բացահայտող եղնիկը դառնում է Ջերմուկի խորհրդանիշը:

Ջերմուկ քաղաքի տեսարժան վայրերից է «Ջրահարսի վարսեր» ջրվեժը: Ըստ լեգենդի՝ տեղի ամրոցի իշխանի գեղեցկուհի դուստրը սիրահարվում է հովվի որդուն: Իմանալով այդ մասին, իշխանը կատաղում և անիծում է դստերը: Եվ կատարվում է հոր անեծքը. գեղեցկուհին դառնում է ջրահարս, իսկ 70 մ բարձրությունից կիրճ թափվող նրա գեղեցիկ վարսերը դառնում են հրաշագեղ մի ջրվեժ, որին ժողովուրդը անվանում է «Ջրահարսի վարսեր»:

Վայրի անվանում
Կարճ նկարագիր ատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Դրա վառ ապացույցն են ջրավազանները