«ՋԵՐՄՈՒԿ» ԲՆԱԿԱՆ ՀԱՆՔԱՅԻՆ ՋՈՒՐ

«Ջերմուկը» ապրանքանիշը Հայաստանյան շուկայում առաջատարն է հանքային ջրերի շարքում: Այն «Ջերմուկ» հանքավայրի յուրահատուկ, միջին հանքայնացված ստորերկրյա հանքային բնական ջուր է, որն օժտված է արտակարգ համով և բնական հանքանյութերով:

«Ջերմուկ» հանքային ջուրը պարունակում է արժեքավոր հանքային աղեր և միկրոտարրեր, որոնք անհրաժեշտ են մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար: «Ջերմուկ» բնական հանքային ջուրը կատարյալ է ամենօրյա սպառման համար:

«Ջերմուկ» բնական հանքային ջրի առանձնահատուկ քիմիական բաղադրությունը, հազվագյուտ հանքային նյութերի և կենսաբանական ակտիվ տարրերի առկայությունը օգտակար է մարդու օրգանիզմի համար: «Ջերմուկ» հանքային ջուրը նպաստում է տարբեր տեսակի հիվանդությունների բուժմանը և կանխարգելմանը, ինչպես ներքին՝ խմելու, այնպես էլ արտաքին օգտագործման միջոցով:

 Հատկանշական է, որ հորատանցքերում, երկրի մակերևույթ դուրս գալու պահին «Ջերմուկ» հանքային ջրի ջերմաստիճանը կարող է հասնել մինչև 55°C:

 «Ջերմուկի» շշալցումը կատարվում է անմիջապես հանքային ջրի՝ 1965 թվականին հորատված IV –k հորատանցքին մոտ , ինչի շնորհիվ հանքային ջուրը պահպանում է իր բոլոր բնական հատկությունները, առանձնահատուկ և նուրբ համը` մնալով էկոլոգիապես մաքուր:  

«Ջերմուկ» հանքային ջրի առանձահատկություններից է նաև այն, որ շշալցման գործընթացում ջուրը հագեցվում է հանքային ջրի հորատանցքից ստացվող բնական գազով:

Իր քիմիական հատկություններով «Ջերմուկ» բնական հանքային ջուրը նման է Ժելեզնովոդսկի և Կառլովի Վառի հանքային ջրերին, բայց չունի իրեն հավասարը՝ օրգանոլեպտիկ ցուցանիշների շնորհիվ:

(Na++K+)

700-1000

Mg2+

40-65

Ca2+

125-180

HCO3 -

1500-2000

CI-

150-280

SO42-

400-650

  • Տեսակ - ապակյա շիշ

    Տարողություն - 0,33լ | 0,5լ

  • Տեսակ՝ պոլիմերային շիշ

    Տարողություն - 0,33լ | 0,5լ | 1.0լ | 1,5լ

«ՋԵՐՄՈՒԿ ՄԻԼԵՆԻՈՒՄ» ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը սպառողին է ներկայացնում թույլ գազավորած և թույլ հանքայնացված «Ջերմուկ Միլենիում» ոչ ալկոհոլային ըմպելիքը:

«Ջերմուկ Միլենիումը» առանձնանում է իր եզակի բաղադրությամբ, օրգանիզմին անհրաժեշտ տարատեսակ առողջարար հանքային նյութերի և միկրոտարրերի առկայությամբ: «Ջերմուկ Միլենիումը» էկոլոգիապես մաքուր է, ունի յուրահատուկ համ և փափկություն:

 «Ջերմուկ Միլենիում» ըմպելիքը պատրաստվում է Ջերմուկի տեղանքի IV – k հորատանցքի «Ջերմուկ» հանքային և թիվ 1 աղբյուրի «Բյուրեղ» խմելու ջրերի խառնուրդից:

(Na++K+)

<500

Mg2+

<50

Ca2+

<100

HCO3 -

<1000

CI-

<160

SO42-

<380

  • Տեսակ - ապակյա շիշ

    Տարողություն - 0,33լ | 0,5լ

  • Տեսակ - պոլիմերային շիշ

    Տարողություն - 0,33լ | 0,5լ | 1լ | 1,5լ

«ՋԵՐՄՈՒԿ» ԿԻՏՐՈՆԻ ՀԱՄՈՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔ

«Ջերմուկ Գրուպ» ընկերությունը սպառողին է ներկայացնում, յուրահատուկ համով օժտված «Ջերմուկ» գազավորած ոչ ալկոհոլային ըմպելիք  կիտրոնի համով:

 «Ջերմուկ կիտրոնի համով» ըմպելիքը պատրաստվում է Ջերմուկի տեղանքի IV – k հորատանցքի «Ջերմուկ» հանքային և թիվ 1 աղբյուրի «Բյուրեղ» խմելու ջրերի խառնուրդից՝ որին ավելացվում է կիտրոնի բնական բուրավետ նյութ:

«Ջերմուկ կիտրոնի համով» ԿԻՏՐՈՆԻ ՀԱՄՈՎ ՈՉ ԱԼԿՈՀՈԼԱՅԻՆ ԸՄՊԵԼԻՔԸ

նախատեսված է որպես բնական զովացուցիչ ըմպելիք և հիանալի կերպով հագեցնում է ծարավը:

(Na++K+)

<500

Mg2+

<50

Ca2+

<100

HCO3-

<1000

CI-

<160

SO42-

<380

  • Տեսակ - ապակյա շիշ

    Տարողություն - 0,33լ | 0,5լ

  • Տեսակ - պոլիմերային շիշ

    Տարողություն - 0,33լ | 0,5լ | 1լ | 1,5լ