ՄԻՇՏ ՀԱՎԱՏԱՐԻՄ ՀԱՃԱԽՈՐԴԻՆ

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-Ը ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ՀԱՆՔԱՅԻՆ ՋՐԻ ԵՎ ԲՆԱԿԱՆ ԱՂԲՅՈՒՐԻ ՋՐԻ ԽՈՇՈՐ ԱՐՏԱԴՐՈՂԸ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ:
ԱՅՆ ՀՈՒՍԱԼԻ ԵՎ ՎՍՏԱՀԵԼԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ Է ՈՉ ՄԻԱՅՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ, ԱՅԼ ՆԱԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇՈՒԿԱՅՈՒՄ:

Պատմություն

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը հանքային և բնական աղբյուրի ջուր արտադրող խոշորագույն ընկերությունն է Հայաստանում: Ընկերությունն իրականացնում է ՋԵՐՄՈՒԿ հանքային բուժիչ-սեղանի ջրի և ԲՅՈՒՐԵՂ աղբյուրի բնական ջրի արդյունահանում և շշալցնում: Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը սկսվել է դեռևս ՝ 1951 թվականից: Իր օգտակար հատկությունների և արտակարգ համի շնորհիվ՝ Ջերմուկ հանքային ջուրը կարճ ժամանակ անց պահանջված Է դարձել ոչ միայն Հայաստանում, այլ նաև ողջ Խորհրդային Միությունում:

Ջերմուկի նորագույն պատմությունը սկսվում է 1999 թ. Աշոտ Արսենյանի կողմից հիմնադրված «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նոր, ժամանակակից գործարանի կառուցումով: Գործարանը, որը կառուցված է հանքային ջրի հորատանցքին մոտ և հագեցած ժամանակակից տեխնոլոգիաներով, թույլ է տալիս շշալցնել եվրոպական չափանիշներին համապատասխան հանքային ջուր:

Շնորհիվ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նախագահ պրն Ա. Արսենյանի կողմից մշտապես կատարվող խոշոր ներդրումների և զարգացումների` ընկերությունը ձեռք բերեց առաջատար դիրքեր Հայաստանյան շուկայում և սկսվեց արտադրանքի արտահանում արտերկիր, որի ծավալները տարեցտարի աճում են: Եվ արդեն մոտ երկու տասնամյակ է՝ ընկերությունը կարողանում է պահպանել շուկայում առաջատարի իր դիրքերը.

2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը, որը հնարավորություն է տալիս ավելացնել արտադրանքի ծավալները և բավարարել Ջերմուկի տարեցտարի աճող պահանջարկը՝ թե Հայաստանում, և թե արտերկրում:

 «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և աղբյուրի ջրերի բարձր որակի ապացույցն է եվրոպական, ամերիկյան և ԱՊՀ երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում ձեռք բերած բազմաթիվ մրցանակներն ու պատվոգրերը: «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը միակ հայկական ընկերությունն է, որն ունի Եվրամիության վկայական, ինչը հնարավորություն է տալիս արտադրանքն արտահանել Եվրամիության երկրներ:
Այսօր «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և բնական աղբյուրի ջրերը արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, ԵՄ երկրներ, Իսրայել և շատ այլ երկրներ:

ՆՎԱՃՈՒՄՆԵՐ

1993

Սկիզբ դրվեց ՋԵՐՄՈՒԿ հանքային ջրերի արտահանմանը դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄԷ, Եվրոպա և ԱՄՆ։

close
1999

Աշոտ Արսենյանի կողմից հիմնադրվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը: Ջերմուկ քաղաքում գտնվող` Հայաստանի #1 հանքային աղբյուրների վրա կառուցված «ՋԵՐՄՈՒԿ» հանքային ջրի գործարանը վերակառուցվեց և համալրվեց նոր տեխնոլոգիաներով: 

«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերությունը դարձավ հանքային ջրի և բնական աղբյուրի ջրի թիվ 1 
արդյունաբերողը Հայաստանում։

close
2000

Սկիզբ դրվեց ՋԵՐՄՈՒԿ հանքային ջրերի արտահանմանը դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄԷ, Եվրոպա և ԱՄՆ։

close
2016
ՆՈՐ ԳՈՐԾԱՐԱՆ ՋԵՐՄՈՒԿՈՒՄ

2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը Ջերմուկ քաղաքում: Նոր գործարանը գտնվում է հանքային ջրի հորատանցքին մոտ, ինչի շնորհիվ հանքային ջուրը պահպանում է իր բոլոր օգտակար հատկությունները, առանձնահատուկ և նուրբ համը` մնալով էկոլոգիապես մաքուր:

Նոր գործարանը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ամբողջովին ավտոմատացված է: Այս գործարանի շնորհիվ հնարավոր դարձավ կրկնապատկել շշալցվող ջրի ծավալները և բավարարել հատկապես արտահանման աճող պահանջարկը:

Ընկերությունը խոշոր ներդրումների և աճող զարգացումների դաշտ է, որը շուկայում առաջատար դիրքեր է զբաղեցնում: Մոտ երկու տասնամյակ է, ինչ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը պահպանում է առաջատարի իր դիրքերը, ինչին նպաստում են մշտապես կատարվող ներդրումները, տեխնիկական համալրումները և նոր նախագծերի իրականացումները: