ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
1951
Ջերմուկ հանքային ջրի մասին առաջին պատմական տվյալները սկսվում են դեռևս մ.թ.ա 189 թ. Ջերմուկ բերդի շինարարության ժամանակներից: Դեռևս հնագույն ժամանակներից սկսած` մարդիկ օգտագործում են Ջերմուկ հանքային ջրի մոգական հատկությունները տարբեր տեսակի հիվանդություններ բուժելու համար: Դրա վառ ապացույցն են տեղանքին մոտ ջրավազանները, որոնք կառուցվել են միջին դարերում և, ապա, վերակառուցվել 1860 թ.:
Ջերմուկ հանքային ջրի արտադրությունը սկսվել է 1951 թվականից: Իր օգտակար հատկությունների և արտակարգ համի շնորհիվ՝ Ջերմուկը կարճ ժամանակ անց պահանջված Է դարձել Հայաստանում և ողջ Խորհրդային Միությունում:


1999
Աշոտ Արսենյանի կողմից հիմնադրվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ» ընկերության նոր, ժամանակակից գործարանը: Կառուցված լինելով հանքային ջրի հորատանցքին մոտ և հագեցած լինելով ժամանակակից տեխնոլոգիաներով, շշալցվեց եվրոպական չափանիշներին համապատասխան հանքային ջուր:
2002
Սկիզբ դրվեց Ջերմուկ հանքային ջրերի արտահանմանը դեպի Ռուսաստանի Դաշնություն, Ուկրաինա, Ղազախստան, ԱՄԷ, Եվրոպա և ԱՄՆ։


2016
2016 թ. կառուցվեց «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի բոլորովին նոր, գերժամանակակից գործարանը Ջերմուկ քաղաքում: Նոր գործարանը գտնվում է հանքային ջրի հորատանցքին մոտ, ինչի շնորհիվ հանքային ջուրը պահպանում է իր բոլոր օգտակար հատկությունները, առանձնահատուկ և նուրբ համը` մնալով էկոլոգիապես մաքուր:
Նոր գործարանը հագեցած է գերժամանակակից սարքավորումներով և ամբողջովին ավտոմատացված է: Այս գործարանի շնորհիվ հնարավոր դարձավ կտրուկ մեծացնել շշալցվող ջրի ծավալները և բավարարել հատկապես արտահանման աճող պահանջարկը:
ԱՅԺՄ
Նոր գերժամանակակից գործարանի շնորհիվ հնարավոր դարձավ էապես մեծացնել շշալցվող ջրի ծավալները և բավարարել արտահանման աճող պահանջարկը:
Այսօր «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և բնական աղբյուրի ջրերը արտահանվում են ԱՄՆ, Ռուսաստան, Ուկրաինա, Վրաստան, Բելառուս, Ղազախստան, Եվրամիության երկրներ, Իսրայել և շատ այլ երկրներ: Բոլոր այդ երկրներում մեր արտադրանքը ամբողջովին համապատասխանում է գործող բոլոր նորմատիվներին և ստանդարտներին:
NOW
«ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ի հանքային և աղբյուրի ջրերի բարձր որակի ապացույցն է նաև եվրոպական, ամերիկյան և ԱՊՀ երկրների հեղինակավոր ցուցահանդեսներում ձեռք բերած բազմաթիվ մրցանակներն ու պատվոգրերը:
Ավելի քան երկու տասնամյակ է, ինչ «ՋԵՐՄՈՒԿ ԳՐՈՒՊ»-ը պահպանում է կայուն առաջատարի իր դիրքերը, ինչին նպաստում են մշտապես կատարվող ներդրումները, տեխնիկական վերազինումները և նոր հավակնոտ նախագծերի իրականացումները: